Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բացառելու են պարտությունը

Բացառելու են պարտությունը
09.12.2013 | 12:57

«Անի» հյուրանոցում մեկնարկեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիրը»:

Մեկնարկը սկսվեց պայմանագրին միացած քաղաքացիների ելույթներով: Նրանք էլ հենց կազմում են «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը:
«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը հիշեց երկրի օրհասական վիճակի մասին և ասաց, որ պայմանագիրը ծնվել է նախ և առաջ այդ մտահոգությունից: Քաղաքացիական ակտիվիստ Լենա Նազարյանն ասաց, որ պետք է բացառեն պարտությունը:
Արսեն Խառատյանն ու Արա Հարությունյանն իրենց ելույթներում նշեցին, որ պետք է խրախուսեն ներգաղթը և ամեն ինչ անեն արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին Հայաստանի ներքին կյանքում ներգրավելու համար: Լրագրողների հարցին ի պատասխան` այդ մասին հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանը: Հարց հնչեց այն մասին, որ ժողովուրդը տարիներ շարունակ գնալով տարբեր քաղաքական ուժերի հետևից` վերջում հուսախաբ է եղել: Ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ ևս նույնը չի կրկնվելու: Սասուն Միքայելյանն էլ վստահեցրեց, որ իրենք ժողովրդին չեն թողնելու փողոցում, և կոչ արեց, որ ՀՀ քաղաքացիները միանան և ակտիվորեն մասնակցեն պայմանագրին: Սասուն Միքայելյանը իր կոչն ուղղեց հատկապես իր մարտական ընկերներին: Նա նշեց, որ անցած տարիների ընթացքում քաղաքական ուժերին հաջողվել է պառակտել ազատամարտիկներին և ուղղորդել նրանց:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ